Մարտի 14-ին, ժամը 09:39-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների 6-րդ փողոցում այրվում է տան տանիք:
 
Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ (երկուսն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել են) և «ԱԲԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության հերթապահ բժիշկը:
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խարբերդի ամառանոցների Նալբանդյան փողոցի տներից մեկում:
 
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 1953 թ. ծնված Ռ. Հ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել տնից և այրվածքներով հոսպիտալացվել «Ճառագայթային բժշկության և այրվածքների» հանրապետական գիտական կենտրոն:
 
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:14-ին, մարվել՝ 11:55-ին: Այրվել են տան և ձեղնահարկի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 100 քմ) և գույքը՝ ամբողջությամբ:
 
Աղբյուր՝ shabat.am