Գրիգոր Դանիելյանի և Հռիփսիմե Ելինյանի կրտսեր որդին` Ռոբերտոն, վաղը կդառնա 1 տարեկան։ Այս առթիվ ծնողները հիշարժան նվեր են պատրաստել փոքրիկի համար` երգ ու տեսահոլովակ, որի առաջին մանրամասները վստահել են Tert.am Life–ին։
 
Գրիգորը պատմեց, որ սպասվում է հետաքրքիր տեսահոլովակ, որտեղ փոքրիկ Ռոբերտոյի մասնակցությունը շատ քիչ է։ Սյուժեի մտահղացումն Արամայիս Հայրապետյանինն է, ռեժիսորը Կարեն Ամյանն է։ Տեսահոլովակը ցույց է տալիս, որ հոբելյարների երազանքներն իրականանում են։
 
Ըստ սյուժետային գծի` նկարահանվել են տարբեր տարիքային խմբի և տեսակի մարդիկ։ Նրանց թվում է եղել նաև դերասան Ռաֆայել Երանոսյանը։ «Բոլորը վառ կերպարներն են, յուրաքանչյուրը ներկայանում է երկու կերպարով։ Երբ Ռաֆոյին ասացի, որ ցանկանում ենք ինքն էլ նկարահանվի, կես խոսքից համաձայնեց»,– ասաց Գրիգորն ու հավելեց, որ տեսահոլովակի մյուս հերոսներին մարմնավորում են իրենց ստուդիայի սաները, կան նաև 2 հրավիրված դերասան, ովքեր առանձնանում են իրենց տեսակով։  Եղբորը նվիրված տեսահոլովակում նկարահանվել է նաև Ալբերտոն։
 
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում