ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ՝  ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի ՀԱՄԱՐ
ԽՈՅ.
Օրը հագեցած ու բավականին հաջող կլինի: Ձեզ շատ կարևոր, ոչ ստանդարտ մոտեցում պահանջող գործեր են սպասվում: Հասարակ որոշումները ամեն անգամ հաջող չեն լինի, հաճախ ստիպված կլինեք գլուխ կոտրել հասկանալու համար, թե ինչ է պետք անել հետո: Մասնագիտական տեսանկյունից օրը բարենպաստ կլինի նրանց համար, ում աշխատանքը կապված է անշարժ գույքի կամ ծառայությունների ոլորտի հետ:
 
Մինչև օրվա կեսը կենսական պոտենցիալը բարձր կլինի, էներգիայի պակասից բողոքելու պատճառ չեք ունենա: Իսկ ահա ավելի ուշ հանգստի կարիք կունենաք: Մի հրաժարվեք դրանից:
 
Ծանրաբեռնվածությունը հիմա ցանկալի չէ:
 
ՑՈՒԼ. Օրը շատ հագեցած կլինի: Շատ բան կհասցնեք անել, կլուծեք այն հարցերը, որոնցից առաջ չէր հաջողվում գլուխ հանել: Հնարավոր է նորություններ ստանաք հին ծանոթներից, որոնց վերջին շրջանում շատ կարոտել էիք: Ինչ-որ անսովոր ու շատ հետաքրքիր միջոցառման մասնակցելու, շատ նոր բաներ իմանալու, ազդեցիկ անձանց վրա լավ տպավորություն թողնելու հնարավորություն կունենաք:
 
Աշխատանքի մեջ դժվարություններ կառաջանան: Դրանցից բավական արագ գլուխ կհանեք:
 
Ընտանեկան հարաբերությունների տեսանկյունից օրը բարենպաստ կլինի: Ձեր ուժերի սահմաններում կլինի իրավիճակը դեպի լավը փոխելը: Մի վախեցեք նախաձեռնող լինել:
 
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ. Աշխատեք ոչ ոքի հետ չվիճել: Հիմա հակված կլինեք սուր արտահայտվել, կոնֆլիկտներ հրահրել, փորձել շրջապատի համբերությունը: Ոչ մի լավ բանի նման վարքը չի բերի:
 
Եթե զուսպ ու հանգիստ լինեք, շատ լարված պահերից կհաջողվի խուսափել, իսկ բարդ հարցերը զարմանալի արագ կլուծվեն:
 
Օրը ավելի հարմար է հանգստի ու հաճելի շփումների, քան աշխատանքի համար: Տեսակցեք ընկերների հետ, ոչ մեծ ուղևորության մեկնեք, փոխեք պայմանները: Կարող եք նաև ոչ մեծ գնումներ անել:
 
ԽԵՑԳԵՏԻՆ. Ամեն ինչ լավ կընթանա: Ուժերի ներհոսք կզգաք, ավելի վստահ կդառնաք, կստանձնեք այն գործերը, որոնք երկար ժամանակ հետաձգում էիք: Հաջողության հասնելու շանսերը մեծ են, հատկապես այնտեղ, որտեղ հաստատակամության կարիք կա: Եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան, չեք նահանջի ու ճիշտ կվարվեք: Դրա համար պարգևը սարերի հետևում չի լինի:
 
Բարենպաստ պատկեր կլինի նաև ֆինանսական դաշտում: Կկարողանաք գումար աշխատել ու եկամուտների նոր աղբյուր գտնել: Չեն բացառվում թանկարժեք նվերները: Հորոսկոպի այս նշանի որոշ ներկայացուցիչներ հաջող գնումներ կանեն, իրեր ձեռք կբերեն, որոնց մասին վաղուց էին երազում:
 
ԱՌՅՈՒԾ. Բարենպաստ, հագեցած ու հետաքրքիր օր է: Լավատես կլինեք, ու դա արդարացված կլինի: Շատ բան լավ կստացվի: Դա կվերաբերվի նաև կյանքի այն ոլորտներին, որտեղ դեռ ոչ վաղ անցյալում դժվարություններ էին առաջացել: Հավանական են հեռվից հաճելի նորություններ: Որոշ Առյուծներ առաջարկներ կստանան, որոնց վաղուց էին սպասում:
 
Հեշտությամբ ծանոթություննե ր կհաստատեք: Մարդիկ, որոնց այսօր կհանդիպեք, շուտով ձեր համախոհներն ու օգնականները կդառնան: Չի բացառվում սիրային տարվածությունը: Լսեք սրտի ձայնին: Այն կհուշի, թե ինչ է պետք անել:
 
ԿՈՒՅՍ. Օրը շատ արգասաբեր կլինի: Մի վախեցեք ստանձնել ուշադրություն ու կենտրոնացվածություն պահանջող բարդ գործերը, ինչպես նաև ինքնուրույն լուծել կարևոր հարցերը: Ձեր առջև բարձր նպատակներ կդնեք, և շրջապատը կհասկանա դա: Չի բացառվում, որ նոր, ուժեղ ու ազդեցիկ համախոհներ ձեռք բերեք, որոնք ընդհանուր գործի համար շատ բանի պատրաստ կլինեն:
 
Օրը հարմար է սպորտով զբաղվելու, ֆիզիկական աշխատանքի համար: Հիանալի մարզավիճակում կլինեք, հոգնածություն չեք զգա, նույնիսկ եթե ծանրաբեռնվածությունը մեծ լինի: Կուրախացնեն ուղևորությունները: Ճանապարհին հետաքրքիր մարդկանց հետ ծանոթանալու շանս կունենաք:
 
ԿՇԵՌՔ. Օրվա սկիզբը լարված կլինի: Դժվար կլինի ինչ-որ մեկի հետ պայմանավորվելը, անհաջող կանցնեն գործնական բանակցությունները, որոնց հետ մեծ հույսեր էիք կապում: Բայց մի հուսահատվեք: Ավելի ուշ ամեն ինչ ուղղելու, դեպի լավը փոխելու հնարավորություն կունենաք:
 
Կիրառեք ձեր տաղանդները: Այսօր դրանք շատ օգտակար կլինեն:
 
Օրվա երկրորդ կեսը կյանքի բոլոր ոլորտներում հետաքրքիր հնարավորություններ կբացի:
 
Իմպրովիզներ արեք, մի վախեցեք ոչ ստանդարտ արարքներից: Դրանք օգտակար կլինեն:
 
ԿԱՐԻՃ. Շատ հաջող օր է գործնական շփման համար: Կարող եք գտնել մարդկանց, որոնք կօգնեն կյանքի կոչել նոր պլանները, ստանալ ազդեցիկ անձանց աջակցությունը: Ձեր հաջողությունների ու ձեռքբերումների մասին պատմելիս լավ տպավորություն կթողնեք լսողների վրա: Չեն բացառվում հետաքրքիր գործնական առաջարկները:
 
Հնարավոր են չպլանավորված ուղևորություններ: Հորոսկոպի այս նշանի որոշ ներկայացուցիչներ մտերիմ մարդուն օգնելու համար ճամփա կգնան: Կարող եք տան համար իրեր ձեռք բերել, զբաղվել կահավորմամբ:
 
ԱՂԵՂՆԱՎՈՐ. Հանգստություն պահպանելն այսօր դժվար, բայց անհրաժեշտ է լինելու: Առանց դրա չեք կարողանա հաջողության հասնել: Աշխատեք ոչ ոքի հետ չվիճել, հարաբերություններ չպարզել, չքննարկել սուր հարցերը: Հատկապես կարևոր կլինի այն մարդկանց հետ լավ հարաբերություններ պահպանելը, որոնց հետ ձեզ ընդհանուր պլաններն են կապում:
 
Ցանկալի չէ օրվա առաջին կեսին ֆինանսական հարցեր լուծելը: Գումարին վերաբերող գործերում հեշտ կլինի սխալվելը: Երեկոն նվիրված կլինի ընտանեկան գործերին: Մտերիմներին աջակցելու, նրանց համար ինչ-որ կարևոր բան անելու հնարավորություն կունենաք:
 
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ. Օրը հազիվ թե արգասաբեր լինի: Գործերի վրա կենտրոնանալ կխանգարեն դատարկ զրույցները, որոնք սովորականից շատ կլինեն: Շրջապատողները կխառնվեն ձեր գործերին, և դա էլ կխանգարի ձեզ: Հնարավոր են տարաձայնություններ գործընկերների հետ: Հատկապես դժվար կլինի կանանց հետ լեզու գտնելը:
 
Ստուգեք ստացվող ցանկացած տեղեկատվություն: Ոչ մեկի խոսքին կուրորեն մի հավատացեք: Ինչ-որ պլաններ կյանքի կոչելուց առաջ համոզվեք, որ հասել է դրա համար բարեհարմար պահը: Մի շտապեք, դա կարող է վտանգավոր լինել:
 
ՋՐՀՈՍ. Հաջող օր է: Այն թույլ կտա շատ լավ բաներ անել: Աշխատեք չշտապել, հետևողական գործեք: Կարևոր կլինի կարգապահությունը: Խառնաշփոթը կշեղի ու կխանգարի քայլել դեպի նպատակը: Ամենանշանակալի հաջողություններին կհասնեք այնտեղ, որտեղ ստեղծագործ մոտեցման կամ երևակայության կարիք լինի: Մի վախեցեք ոչ ստանդարտ որոշումներից ու անսովոր արարքներից:
 
Կկարողանաք հարթել հարաբերություններն այն մարդկանց հետ, որոնք կարող են ինչ-որ կերպ աջակցել ձեր գաղափարներին: Շատերի վրա լավ տպավորություն կթողնեք ու կօգտվեք դրանից, բայց ուրիշների բարությունն էլ չեք չարաշահի:
 
ՁԿՆԵՐ. Կփորձեք խուսափել ռիսկից և ճիշտ կվարվեք: Հիմա իսկապես լավ է զգույշ գործել: Լավ է, եթե նախապես պլան եք կազմել: Հակառակ դեպքում աշխատեք անել դա առավոտյան: Մի շտապեք գումարին վերաբերող որոշումներ ընդունել: Հիմա լավ է ծախսելու փոխարեն խնայել:
 
Բարենպաստ օր է շփման համար: Հետաքրքիր ու օգտակար զրույցներ կունենաք: Հորոսկոպի այս նշանի շատ ներկայացուցիչներ լավ նորություններ կստանան: Չեն բացառվում գործնական ուղևորությունները: Դրանք ոչ միայն օգտակար, այլև հետաքրքիր կլինեն: