ԱՄՆ Ֆլորիդա նահանգի դատախազությունը մտադիր է մահապատիժ պահանջել Նիկոլաս Կրուզի համար, որ կրակոցներ էր արձակել Փարկլենդ քաղաքի դպրոցներից մեկում՝ սպանելով 17 մարդու: Այս մասին հայտնում է Fox News հեռուստաընկերությունը: 
 
Նշվում է, որ Կրուզի գործով հաջորդ նիստը կայանալու է մարտի 14-ին: 
 
Մեղադրող կողմը Ֆլորիդայի դատարանին տեղեկացրել է 19-ամյա հանցագործի համար մահապատիժ պահանջելու մտադրության մասին:
 
Հիշեցնենք, որ Կրուզը հայտարարել էր, որ կընդունի իր մեղքը, եթե որպես առավելագույն պատիժ սահմանվի ցմահ ազատազրկումը, ոչ թե մահապատիժը:
 
Փարկլենդում ողբերգական դեպքը տեղի է ունեցել փետրվարի 14-ին, երբ զինված Կրուզը հարձակում գործեց Մարջրի Սթոունմեն Դուգլաս դպրոցի աշակերտների վրա:
 
Միջադեպի հետևանքով զոհվեց 17 մարդ:
 
Աղբյուր՝ shabat.am