Իրանում նոր տարվան ընդառաջ տոնակատարությունների ժամանակ ավելի քան 400 մարդ է տուժել: Երկրում, ըստ մահմեդական օրացույցի, նոր տարին գալիս է մարտի 21-ին, իսկ տարվա վերջին չորեքշաբթի օրը կրակի փառատոնն է` Չախարշանբե-Սուրին:
 
Fars գործակալությանը հղում անելով՝ ռուսական լրատվամիջոցներին գրում է, որ փառատոնի ընթացքում 406 տուժածներից  3-ը մահացել են:
 
Փառատոնի ընթացքում իրանցիները թռչում են խարույկի վրայով, նաև պիրոտեխնիկա օգտագործում:
 
Աղբյուր` Panorama.am