sportal.am-ը գրում է. «Արսենալ»-ի պաշտպան Շկոդրան Մուստաֆին խոսել է իր թիմակիցներ Հենրիխ Մխիթարյանի և Պյեր-Էմերիկ Օբամեյանգի մասին:
 
«Նրանք դեռ վաղուց են միմյանց ճանաչում, սակայն ֆուտբոլում երկու կամ 3 ֆուտբոլիստը հարցեր չեն լուծում:
 
Մենք պետք է ամբողջ թիմով հաջող հանդես գանք և ամեն բան անենք խաղադաշտում հաղթանակի համար: Այդ ժամանակ միգուցե ավելի լավ արդյունքներ գրանցեք:
 
Օբամեյանգի վերաբերյալ կարծիք հայտնելու համար դեռ շուտ է, նրա ժամանակ է հարկավոր»,- գերմանացու խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: