ԳՈՒՍԱՆ ԱՇՈՏԸ ՕՖԵԼՅԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ՝ ՕՓԻԿ, ՄԻ ԵՐԳ ԵՄ ԿԻՐԱԼ․․․Պատմում է Գագիկ Սուրենյանը․
 
Gagik Surenyan
 
Քանի որ Գորիսում էի՝ մի պատմություն եմ ուզում կիսվել Ձեզ հետ, որն ինձ պատմել է Օֆելյա Համբարձումյանը: 1950 ական թվականներն էր: Ինձ զանգեց վարպետը ու անչափ ոգևորված ձայնով ասաց. «Օփիկ, մի երգ եմ կիրալ, որ բոլոր գրածներիցս ամենահզորն ա, վաղը կյամեմ Երևան, կնվագեմ, կնոտայագրեք»: Երեկո էր, եկավ և նվագեց քյամանչան… երգն, իրոք, աննկարագրելի հուզիչ էր, ամուսինս՝ Նորայր Հովհանիսյանը, անմիջապես նոտայագրեց ու հենց այդ երգը դարձավ իմ ամենասիրելին: Իսկապես, Օֆելյա Համբարձումյանի օջախում երգի կատարումն անփոխարինելի է, կարծես նա ծնվել էր հենց այդ երգը կատարելու համար: Օֆելյան այնպես կատարեց, որ Օջախում երգը մնաց բոլոր հայերի օջախներում ու սրտերում: