shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները ձեռնարկված համատեղ օպերատվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են երեկ՝ մարտի 14-ին, 34-ամյա Գեղամ Կարապետյանին ու 34-ամյա Արմեն Բոջուկյանին դանակահարած կասկածյալի ինքնությունը։
 
Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով որոնվում է Երևան քաղաքի Վարդանանց փողոցի բնակիչ՝ 32-ամյա Քաջիկ Ալեքսանյանը։