ՄԵԾ ԳՐՈՂԸ ՔԱՂՑԱԾ ԷՐ, ՀԱՑ ԽՆԴՐԵՑ, ՉՏՎԻՆ․․․Մի անգամ Րաֆֆին գնաց խանութպանի մոտ և խնդրեց իրեն հաց տալ՝ հետո վճարելու պայմանով:
 
Հացավաճառը հրապուրված էր Րաֆֆու վեպերով, բայց նրան անձամբ չէր ճանաչում: Այդ պատճառով էլ նա մերժեց վիպասանին և հաց չտվեց: Այդ դեպքից մի քանի ամիս անց Րաֆֆին կնքեց իր մահկանացուն: Ողջ Թիֆլիսը մասնակցեց անվանի վիպասանի թաղմանը: Գնաց նաև խանութպանը: Տեսնելով հանգուցյալին՝ նա ցնցվեց, քիչ էր մնում՝ հուզմունքից շնչահեղձ լիներ:
 
Ինչպե~ս կարողացավ մերժել մի մարդու, որի երկերով հիացել, հուզվել ու ոգեշնչվել էր այսքան տարի: Թաղման հաջորդ օրից սկսած՝ ամբողջ մի տարի խանութպանը ամեն առավոտ երկու թարմ հաց էր ուղարկում Րաֆֆու այրուն:
 
ՀԳ Փոքրիկ դրվագ է Մեծերի կյանքից։ Բայց այն ինձ հեռուն է տանում․ եթե մեռնողը Րաֆֆին չլիներ ու սովորական մի մարդ լիներ՝ խանութպանը խղճի խայթ կզգա՞ր երբևէ, որ հաց չի տվել քաղցած մարդուն։Այս ֆոնի վրա մեր Հաց Բերողի արարքը ավելի է մեծանում՝ նա հաց էր տանում այն մարդկանց, ովքեր քաղցած էին՝ հաշվի չառնելով նրանց ով լինելն ու մեծ վտանգը։
 
Հասմիկ Բաբաջանյան