Սենեգալի հարավ-արևմուտքում երկրի բանակին պատկանող ուղղաթիռ է կործանվել։ Փրկարարներին հաջողվել է գտնել ողջ մնացած 7 մարդու, 13-ը համարվում են անհետ կորած, հայտնում է  РИА Новости-ն:
 
Ըստ լրատվամիջոցների հաղորդած տվյալների՝ ուղղաթիռում եղել է 20 մարդ, որոնցից 4-ը՝ անձնակազմի անդամներ:
 
Իշխանությունների հաղորդմամբ՝ 7 մարդ դուրս է բերվել ջրից, 13-ի մասին տեղեկություն դեռևս չկա:
 
Շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները: