sportal.am-ը գրում է. Կատալոնական «Բարսելոնա»-ի ավագ Անդրես Ինիեստան խոսել է ակումբում իր ապագայի մասին:
 
33-ամյա ֆուտբոլիստն անժամկետ պայմանագիր է կնքել «կապտանռնագույններ»-ի հետ, բայց կարող է ցանկացած պահի խզել այն, եթե իր ցանկության մասին մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 30-ը տեղեկացնի ակումբին:
 
«Որոշումս կհայտնեմ ակումբին, ապա նաև ձեզ: Որոշում կկայացնեմ մինչև ապրիլի 30-ը: Դա ինչպես ինձ, այնպես էլ ակումբի համար ամենաճիշտ տարբերակը կլինի: Տարբերակները երկուսն են՝ շարունակել կարիերան «Բարսելոնա»-ում կամ հեռանալ»,- Ինիեստայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: