sportal.am-ը գրում է. Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը «Միլան»-ի դեմ ԵԼ-ի 1/8 եզրափակչի պատասխան խաղից առաջ խոսել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
 
«Մխիթարյանը շատ արագ հարմարվեց «Արսենալ»-ին: Կարծում եմ՝ մեր խաղաոճը համապատասխանում է Հենրիխին: Լավ ընդունեցինք նրան, և նա արագ հարմարվեց: Այդպիսի մակարդակի ֆուտբոլիստ լինելն օգնում է այդ գործընթացում: Բացի այդ, նա արտասահմանում խաղալու փորձ ուներ և գիտեր, թե ինչ պետք է անի:
 
Չեմ զարմանում, երբ իմ ֆուտբոլիստները լավ են հանդես գալիս: Ես հենց նման խաղ էլ ակնկալում եմ նրանցից»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերն է մեջբերում Mirror-ը: