shamshyan.com-ի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանությունն ու ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են մարտի 3-ի Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում վթարային իրավիճակ ստեղծած մեկ այլ Mercedes մակնիշի ավտոմեքենայի հետ մրցավազքի դուրս եկած, այնուհետև վթարի պատճառ դարձած ու դեպքի վայրից ճողոպրած Mercedes մակնիշի ավտոմեքենայի համարանիշը։
 
Նշված համարանիշը ռուսական է և այն է՝ «П 984 ОА 777»։
 
Ոստիկանությունն արդեն պարզել է, թե ում անունով է հաշվառված նշված ավտոմեքենան և ձեռնարկվում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ վարորդին և տրանսպորտային միջոցը հայտնաբերելու ուղղությամբ։