shabat.am-ը գրում է. Սոչիում 28-ամյա ադրբեջանցին ծեծելով սպանել է 5-ամյա աղջնակի։ Այս մասին հայտնում է НТВ-ն։ Նշենք, որ աղջկա կորելու մասին հայտնի է դարձել նախօրեին: Նրա մայրը գտնվում է հիվանդանոցում, տանը երեխայի հետ մնացած է եղել խորթ հայրը, ով էլ դիմել է ոստիկանություն և հայտնել, որ աղջիկը զբոսանքից հետո տուն չի վերադարձել։ Զանգից անմիջապես հետո ադրբեջանցի տղամարդն անհետացել է։
 
Որոշ ժամանակ անց իրավապահները նրան հայտնաբերել են Ադլերի հյուրանոցներից մեկում:
 
Նա խոստովանել է, որ ինքն է սպանել խորթ դստերն, ինչից հետո ձերբակալվել է։
 
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ 28-ամյա կալանավորը ապրել է մի կնոջ ու նրա երկու փոքր երեխաների հետ: 
 
Մարտի 12-ին նա տանը մենակ է մնացել 5-ամյա աղջկա հետ:
 
Տղամարդը պատմել է, որ երբ երեխան սկսել է անկարգություններ անել, ինքը մի քանի անգամ հարվածել է փոքրիկի կրծքավանդակին և պառկեցրել քնելու:
 
Առավոտյան խանութից վերադառնալուց հետո նա խորթ դստերը մահացած է հայտնաբերել։
 
Նշվում է, որ դրանից հետո ադրբեջանցին պայուսակով տնից դուրս է հանել աղջնակի մարմինն ու թաքցրել գետի մոտ՝ նրան քարերով ծածկելով։
 
Քննությունը շարունակվում է։ 
 
Տեսանյութը՝ սկզբնաղբյուրում