ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ՝  ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի ՀԱՄԱՐԽՈՅ. Բավականին բարդ օր է: Անհրաժեշտ արդյունքների հասնելու համար պետք է խորամանկության դիմեք ու ինչ-որ բան թաքցնեք, ինչը ձեր սրտով չի լինի: Նախկին համախոհները շատ զբաղված կլինեն սեփական գործերով ու չեն կարողանա օգնել ձեզ: Շատ խնդիրներ ստիպված եք լինելու ինքնուրույն լուծել, ձեզ վրա վերցնել ուրիշների համար պատասխանատվությունը:
 
Ցանկալի չէ խոստումներ տալն ու պարտավորություններով կապվելը: Դա վերաբերում է ինչպես գործնական ոլորտին, այնպես էլ անձնական հարաբերություններին: Հիմա ավելի հեշտությամբ կենթարկվեք կողքից ճնշումներին, իսկ ավելի ուշ կզղջաք, որ չեք պաշտպանել ձեր հետաքրքրությունները:
 
ՑՈՒԼ. Հագեցած ու բարդ օր է, սակայն հաջողությունների կարող եք հասնել, եթե վարքի ճիշտ մոդել ընտրեք: Կարևոր է հիշել ոչ միայն սեփական հետաքրքրությունների, այլև շրջապատի նպատակների ու ցանկությունների մասին: Այդպես ավելի հեշտ կլինի ուրիշների հետ լեզու գտնելն ու նրանց հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը: Կկարողանաք լավ տպավորություն թողնել ազդեցիկ անձանց վրա, ցույց տալ, թե ինչի եք ունակ:
 
Վտանգավոր կլինեն թեթևամտությունն ու չհիմնավորված լավատեսությունը: Իրադարձությունների բարեհաջող ավարտի հանդեպ վստահությունը դեռ քիչ է, որպեսզի ամն ինչ լավ դասավորվի: Պետք է նաև ինքներդ ինչ-որ բան նախաձեռնեք: 
 
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ. Լարված օր է: Հավասարակշռությունը պահպանելը դժվար կլինի, հաճախ ինքներդ էլ չուզենալով կվիճեք մարդկանց հետ: Գործընկերների կամ պարզապես ծանոթների հետ ընդհանուր լեզու գտնելու փորձերն անհաջողության կմատնվեն: Հաճախ տարաձայնություններ կառաջանան լրիվ դատարկ բաների պատճառով, երբեմն էլ պատճառներն ավելի լուրջ կլինեն, սակայն երկու դեպքում էլ պետք է ձեզ զուսպ պահեք ու խուսափեք կոնֆլիկտներից:
 
Ցանկալի չէ զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ, ինչպես նաև պետկազմակերպություններ այցեր կատարել: Հնարավոր է՝ խնդիրներ առաջ գան կամ պարզապես զուր ժամանակ կվատնեք:
 
ԽԵՑԳԵՏԻՆ. Օրը հաջող կլինի: Ուժերի ներհոսք կզգաք, կդադարեք կասկածել ձեր նախաձեռնությունների հաջողության վրա: Հնարավորություն կունենաք գլուխ հանել վերջին շրջանում հանգիստ չտվող, կյանքը բարդացնող խնդիրներից: Մի շտապեք աշխատանքին վերաբերող որոշումներ ընդունել: Պետք է ամեն ինչ լավ կշռադատել:
 
Հնարավորություն կունենաք լուծել ֆինանսական հարցերը, եկամուտների նոր աղբյուր գտնել: Չեն բացառվում անսպասելի նվերներն ու հաճելի անակնկալները: Օրվա երկրորդ կեսը հարմար է գնումների համար: Դրանք շահավետ կլինեն ու չեն հիասթափեցնի:
 
ԱՌՅՈՒԾ. Օրվա սկիզբը հաջող ու խոստումնալից կլինի: Նոր հնարավորություններ կստեղծվեն:
 
Դրանցից օգտվելով՝ հաջողության կհասնեք աշխատանքի մեջ կամ կբարձրանաք մասնագիտական սանդուղքով: Չեն բացառվում համագործակցության առաջարկները, որոնցից հրաժարվելու ցանկություն չեք ունենա: Աշխատեք ձեզ լավագույն կողմերով դրսևորել, հետաքրքրել մարդկանց, որոնք շատ բան կարող են անել ձեզ համար:
 
Օրվա երկրորդ կեսը ավելի լարված կլինի: Սրտին մոտ կընդունեք աննշան իրադարձությունները, սուր կարձագանքեք ամենին, ինչին առաջ ուշադրություն չէիք դարձնի: Աշխատեք դատարկ բաների պատճառով չհուզվել:
 
ԿՈՒՅՍ. Ձեզ բարենպաստ ու հետաքրքիր օր է սպասվում: Ոգևորված կլինեք, առանց կասկածների ու երկար մտորումների կստանձնեք կարևոր գործերը, չեք վախենա փորձարկումներ անելուց:
 
Հաջողությունը հաճախ սպասվածից արագ կգա: Օրը հարմար է կոմերցիոն գործունեության համար:
 
Շահավետ գործարքներ կնքելու, նոր հաճախորդներ գտնելու հնարավորություն կունենաք:
 
Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք նրանց հետ, կգուշակեք նրանց գաղտնի ցանկություններն ու երազանքները: Չեն բացառվում հաճելի սիրային անակնկալները:
 
ԿՇԵՌՔ. Հաջողությունների հասնելու համար պետք է կենտրոնանաք գլխավորի վրա: Այսօր դա ձեզ կհաջողվի: Հնարավոր են արգասաբեր գործնական բանակցություններ, հանդիպումներ, որոնց շնորհիվ նոր համախոհներ ձեռք կբերեք: Ցանկացած գործի հանդեպ լուրջ վերաբերմունքը թույլ կտա խուսափել սխալներից, գտնել նպատակին տանող ամենակարճ ճամփան: Չեն բացառվում սիրային տարվածություններն աշխատավայրում:
 
Կարող եք խոշոր գնումներ անել: Ֆինանսներին ու ունեցվածքին վերաբերող ցանկացած հարցից հիանալի գլուխ կհանեք: Կենսական պոտենցիալը բարձր է: Հոգնածություն չեք զգա, նույնիսկ եթե գործեր շատ լինեն:
 
ԿԱՐԻՃ. Դժվար իրավիճակներում հաջողության կհասնեք ձեր հաստատակամության շնորհիվ: Մի հանձնվեք, եթե ցանկալին ստանալ միանգամից չհաջողվի: Ամենայն հավանականությամբ իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնցից շատ բան կարող եք սովորել, նրանց հետ պայմանավորվել համատեղ գործողությունների մասին:
 
Հնարավոր են չպլանավորված ուղևորություններ: Դրանք հաջող ու հիշարժան կլինեն: Երեկոն հարմար է սիրային ժամադրության ու ընկերական հանդիպումների համար: Մտերիմները կգտնեն ձեզ ուրախացնելու, ձեր տրամադրությունը բարձրացնելու ձևը:
 
ԱՂԵՂՆԱՎՈՐ. Հիանալի ու արգասաբեր օր է: Չեք վախենա բարդ գործերից, ոգևորությամբ կստանձնեք խնդիրները, որոնցից ուրիշները գլուխ չեն հանել: Հնարավոր են հաջողություններ այնտեղ, որտեղ ամենից քիչն էիք սպասում: Շրջապատը ուշադրություն կդարձնի ձեր տաղանդներին ու ունակություններին: Չի բացառվում, որ շուտով հետաքրքիր առաջարկներ ստանաք:
 
Օրը հարմար է պլանավորման, գործընկերների հետ հանդիպումների, համատեղ գործունեությանը վերաբերող քննարկումների համար: Այն բարենպաստ կլինի նաև անձնական հարաբերությունների տեսանկյունից: Այստեղ պետք է նախաձեռնող լինեք:
 
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ. Շատ ժամանակ կխլեն խոսակցությունները: Դրանք ձեզ համար հաճախ լրիվ անհետաքրքիր կլինեն, բայց այդ զրույցները ընդհատել էլ չի կարելի: Ձեզ զրուցակիցները կարող են վիրավորվել, իսկ նրանցից հիմա շատ բան է կախված: Կանանց հետ լեզու գտնելը սպասվածից բարդ կլինի: Փորձված համախոհներն ու ընկերները հիմա շատ զբաղված կլինեն, այնպես որ՝ նրանց աջակցության վրա հույս մի դրեք:
 
Ինչով էլ որ զբաղվեք, աշխատեք ձեզ վրա ավելորդ ուշադրություն չհրավիրել: Հիմա դա տեղին չի լինի: Ցանկալի չէ անձնական գործերը քննարկելն ու գաղտնիքներով կիսվելը: Ինչքան քիչ պատմեք ձեր մասին, այնքան լավ:
 
ՋՐՀՈՍ. Հնարավոր են փոքրիկ տհաճություններ, բայց օրն ընդհանուր առմամբ լավ կդասավորվի:
 
Անհամբեր կլինեք, կուզենաք արագ հասնել ուզածին, այդ պատճառով էլ սխալներ կգործեք:
 
Վերահսկեք ձեզ: Այդպես հաջողությունների հասնելը, ընթացիկ խնդիրները լուծելն ավելի հեշտ կլինի:
 
Աշխատավայրում խուսափեք գործի հետ կապ չունեցող ցանկացած զրույցից: Երկար բանավեճեր մի վարեք, վիճաբանության մեջ մի ներքաշվեք: Իսկ ահա մտերիմների հետ կարող եք անկեղծ զրուցել ու կիսվել ձեր ապրումներով:
 
ՁԿՆԵՐ. Օրը բարդ ու հակասական կլինի: Սակայն կկարողանաք գլուխ հանել դժվարություններից, եթե իրատես լինեք, երևակայությանը զոռ չտաք ու ոչինչ չհնարեք: Հնարավորություն կունենաք համագործակցության մասին պայմանավորվել այն մարդկանց հետ, որոնք հաճախ օգնել են ձեզ:
 
Հաճելի կանցնեն ընկերական հանդիպումները: Լավ ժամանակ կանցկացնեք, ուրախ կլինեք հանդիպել հին ծանոթներին: Հնարավոր են ծանոթություններ, որոնք սիրային շարունակություն կստանան: Նոր հարաբերությունների հեռանկարները լավը կլինեն: