Բարև բոլորին։ Ժողովուրդ ջան, անկեղծ նման մեծ աղմուկ չէի սպասում հանրությունից ու ԶԼՄ-ներից՝ մեր վերջին եթերի կապակցությամբ:
 
Ուզում եմ հստակ պատասխանել ինձ ուղղվող հարցերին. մեր բոլոր հյուրերին մենք նախօրոք տրամադրում ենք այն հարցերը, որոնք հնչելու են հաղորդման ընթացքում, սակայն մոնտաժի իրավունքը պատկանում է հաղորդման ստեղծագործական թիմին միայն և երբեք որևէ մեկին ոչինչ չենք խոստանում, քանի որ հաղորդման իմպրովիզացիոն բնույթն ու սպոնտանությունը հենց հաղորդման հանգույցն են ու հաջողության գարավականը:
 
Մենք մեծապես հարգում ենք բացառապես մեր բոլոր հյուրերին՝ անկախ հաղորդման հումորային ձևաչափից:
 
Մեզնից որևէ մեկը եթերում միտում չի ունեցել երբևէ որևէ մեկին նեղացնելու:
 
Եթե ստեղծվել է նման թյուր կարծիք կամ մեր հաղորդումը դիտարկվել է այդպես, ապա վստահ եմ, որ գոնե այս տողերից հետո մարդիկ կհասկանան դա այդպես չէ:
 
Հուսանք ըմբռնումով ու ներողամտորեն կմոտենաք: Մենք սիրում ենք մեր հանդիսատեսին ու պատրաստում ենք հաղորդում Ձեր ժամանցը հետաքրքիր դարձնելու համար:
 
Ուզում եմ վստահեցնել, որ թե վերջին հաղորդման ընթացքում և թե նախորդ հաղորդումներում, ես և հաղորդման ստեղծագործական կազմը միտում չենք ունեցել վիրավորելու որևէ մեկին։