shamshyan.com-ի տեղեկություններով, այսօր՝ մարտի 15-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները բացահայտել են 1 օր առաջ Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 35 փողոցի 63 տանից կատարված առանձնապես խոշոր չափի գողության դեպքը։
 
Քիչ առաջ ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն ու քննիչները՝ քննչական բաժնի պետի տեղակալ Վահան Մինասյանի և քննիչ Վանիկ Սեդոյանի գլխավորությամբ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով դեպքի վայր են բերել Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի բնակիչ՝ 31-ամյա Ամասիա Այվազյանին։
 
Նա քննիչի և ընթերակաների ներկայությամբ մատնացույց է անում, թե ինչպես է մտել նշված հասցեում բնակվող 79-ամյա Ռոզա Ավագյանի տուն և այնտեղից հափշտակել 34 հազար ԱՄՆ դոլար։
 
Տան մի քանի անկյուններ խուզարկելուց հետո Ա. Այվազյանը տան միջանցքում տեղադրված կոշիկների համար նախատեսված պահարանում է հայտնաբերել գումարը, որից հետո իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով հեռացել է գողության վայրից՝ գումարը պահելով մեքենայի նստատեղի տակ։
 
Նա ոստիկաններին և քննիչներին է ներկայացրել նաև գողոնը, որը քննիչը ընթերակաների ներկայությամբ առգրավեց։
 
Փաստի առթիվ քննիչ Վ. Սեդոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 177 հդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 1.1 կետի հատկանիշներով։
 
Կասկածյալի նկատմամբ քննիչի կողմից խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալը։
 
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում