2019 թվականին ՌԴ-ն առաքելություն կուղարկի Մարս մոլորակ, իսկ ապագայում ռուս մասնագետները կփորձեն վայրէջքներ կատարել Լուսնի բևեռներում: «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինը:
 
«2019 թվականին մենք պատրաստվում ենք առաքելություն ուղարկել Մարս մոլորակ», - ասել է Պուտինն Անդրեյ Կոնդրաշովի «Պուտին» վավերագրական ֆիլմի երկրորդ մասում:
 
ՌԴ նախագահը նշել է, որ ռուսական լուսնային ծրագիրը կտարբերվի խորհրդայինից:
 
Պուտինը հավելել է, որ մասնագետները կփորձեն վայրէջք կատարել բևեռներում, քանի որ ենթադրվում է, որ այնտեղ կարող է ջուր լինել: Այնտեղ զբաղվելու բաներ կան, այնտեղից կարելի է սկսել այլ մոլորակների և հեռավոր տիեզերքի ուսումնասիրությունը:
 
Աղբյուր՝ shabat.am