sportal.am-ը գրում է. Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն Խաբի Ալոնսոն կարող է 8 տարով հայտնվել ճաղերի հետևում: 
 
EL Confidencial-ի հաղորդմամբ՝ իսպանացին նման պատժի կարող է ենթարկվել հարկային խարդախություն անելու պատճառով: 
 
Դատախազությունն արդեն պահանջել է 8 տարի ժամկետով դատապարտել նախկին ֆուտբոլիստին և տուգանել 8 միլիոն եվրո գումարով: 
 
Ինքն Ալոնսոն վստահ է իր անմեղության մեջ և արդեն հրաժարվել է վճարել տուգանքը: