ԱԴՐԲԵՋԱՆՆ Ի՞ՆՉ ԿԱՆԻ ԻՐ ԵՐԵՔ ԶԻՆՎՈՐԻ ԳԼՈՒԽԸ ԿԵՐԱԾ ԿԱՊԻՏԱՆԻ ՄԱՐՄՆԻ ՀԵՏ
Հայ–ադրբեջանական սահմանին հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողի մարմինը հայկական կողմը այսօր հանձնել է Ադրբեջանին։ Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ դին պատկանում է Ադրբեջանի ԶՈւ կապիտան Բահրուզ Ջալիլբեյլիին, որը սպանելով երեք ծառայակիցների, զորամասից փախել էր։
 
Բայց այս դեպքում փաստերը չեն կարևորվում։
 
Ադրբեջանն ի՞նչ կանի իր երեք զինվորի գլուխը կերած կապիտանի մարմնի հետ։ Պետական մակարդակով ստանալով նրա մարմինը, պետական ի՞նչ մոտեցում պիտի ցուցաբերի, որ իր երկրի ժողովուրդը հանգստանա։ Հողին կհանձնի, որ հանգստանա՞ Բահրուզի մարմինը․․․ Այդ դեպքում սպանված երեք զինվորի ծնողներին, ինչու չէ, նաև ողջ ազգին, ինչպե՞ս պիտի հանգստացնի․․․
 
Հասմիկ Բաբաջանյան