Երեկ՝ մարտի 15-ին, ժամը 22։00-ի սահմաններոմ ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արամի-Տերյան փողոցների խաչմերուկում գտնվող հյուրանոցային համալիրի տանիքում։
 
shamshyan.com-ի տեղեկություններով, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել մեծ թվով հրշեջ-փրկարարական ջոկատներ, մի քանի մարտական հաշվարկ՝ տարբեր ջոկատներից։
 
Ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ-ի, Երևանի 1-03 շտապօգնության, ինչպես նաև «Հայաստանի էլեկտրոցանցեր» ընկերության ներկայացուցիչներ։
 
Պարզվել է, որ Արամի փողոցի թիվ 42 հասցեում գտնվող «Նոր Երևան» հյուրանոցային համալիրի ծխատարից դուրս եկող ծուխը քաղաքացիների մոտ հրդեհի տպավորություն է թողել, ովքեր էլ ահազանգել էին։
 
Բարեբախտաբար, հրդեհ տեղի չի ունեցել։