Թուրքիայի Իզմիր քաղաքի փողոցներից մեկում դիակ է հայտնաբերվել: Դեպքի վայր հասած ոստիկանության ծառայողը սկսել է աղոթել դիակի վրա:
 
Նշվում է, որ քաղաքացիներից մեկի ահազանգից հետո դեպքի վայր են ժամանել առողջապահության և ոստիկանության աշխատակիցները:
 
Շտապ օգնության բժիշկները, զննելով անշարժ մարմինը, հայտնաբերել են, որ գլխի հատվածում հարվածներ ստացած տղամարդը մահացած է:
 
Դրանից հետո առաջինը դեպքի վայր հասած ոստիկանության մի ծառայող սկսել է աղոթել դիակի վրա: Զարմացած անցորդները լուսանկարել են տարօրինակ տեսարանն ու նկարները տեղադրել սոցցանցերում:
 
Հաղորդվում է, որ դեպքի առնչությամբ Իզմիրի հանրապետական դատախազությունն արդեն հետաքննություն է սկսել:
 
Աղբյուր՝ shabat.am