Թուրքական հրետանին ինտենսիվ կերպով գնդակոծում է Աֆրին քաղաքը (Հալեպից 65 կիլոմետր հեռավորությամբ): Այդ մասին հաղորդել է Firat քրդական գործակալությունը: Առնվազն 18 մարդ է զոհվել Էլ-Քադիմայի, Աշրաֆիայի և Մահմուդիայի շրջաններում:
 
Զգալի նյութական վնաս է հասցվել բնակելի թաղամասերին:
 
Գործկալության տվյալների համաձայն՝ փլատակների մեջ կան տուժածներ:
 
Կարմիր Մահիկի քրդական ընկերության աշխատակիցները փրկարարական աշխատանքներ են կատարում կամավորների խմբերի հետ միասին:
 
Ավելի վաղ քրդական ջոկատների դիրքերին, որոնք պաշտպանում են քաղաքը, հարված է հասցրել թուրքական օդուժը: Firat-ի տվյալներով՝ զոհվել է վեց մարդ, հայտնել  է ՏԱՍՍ-ը:
 
Աղբյուր՝ shabat.am