hayeli.am-ը գրում է. Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 26-ամյա երիտասարդը մեղավոր է ճանաչվել ավազակության համար առաջադրված մեղադրանքում՝ դատապարտվելով 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։
 
26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է տուժող կնոջ հետ, մերսում կատարելու համար հանդիպել է վերջինիս կողմից վարձակալած բնակարանում և 15.000 դրամի դիմաց սեռական հարաբերություն ունեցել:
 
Հերթական անգամ կրկին զանգահարել է կնոջը, մերսման պատրվակով պայմանավորվել վերջինիս հետ և գնացել բնակարան, որտեղ իր մոտ գտնվող` որպես զենք օգտագործվող կտրող-ծակող առարկայի գործադրմամբ, հյուրասենյակում դիտավորությամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով՝ ավազակային հարձակում է կատարել կնոջ նկատմամբ` կտրող-ծակող առարկան պահելով տուժողի պարանոցի շրջանում, պահանջել է արժեքավոր իրեր և գումար, սակայն մերժում ստանալով, բնակարանից կնոջ փախուստը կանխելու նպատակով, վերջինիս հրելով գցել է հատակին և հափշտակել նրան պատկանող ոսկյա շղթան, բջջային հեռախոսը, դյուրակիր համակարգիչը, դրա տակ դրված 300.000 դրամ գումարն ու դիմել փախուստի` տուժողին պատճառելով ընդհանուր խոշոր չափերի` 532.000 դրամի գույքային վնաս:
 
Ըստ դատական ակտի՝ ամբաստանյալն առաջադրված մեղադրանքում իրեն մասնակի է մեղավոր ճանաչել: Օգտվելով իր իրավունքից՝ նա հրաժարվել է ցուցմունք տալ, սակայն պատասխանելով կողմերի և դատարանի հարցերին՝ վիճարկել է առաջադրված մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, ընդհանրացված կարգով` այդ ապացույցների հիման վրա մեղադրական եզրակացությունում մեղադրող կողմի ներկայացրած հետևությունները և նշել, որ իրեն մեղավոր է ճանաչում ոսկյա շղթան, դյուրակիր համակարգիչը, բջջային հեռախոսը և 20.000 դրամը հափշտակելու մասով, սակայն սուր ծակող-կտրող գործիքի սպառնալիքով ավազակային հարձակում գործելու, տուժողի մազերից քաշելու և 300.000 դրամ հափշտակելու մասով իրեն մեղավոր չի ճանաչում:
 
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում