Հրազդանում տարեց տղամարդու ինքնասպանության դեպք է գրանցվել:
 
«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ տղամարդու ինքնասպան լինելու հանգամանքը պարզվել է դեպքից օրեր անց: Մինչ այդ հարազատները հայտնել են, որ 75-ամյա թոշակառուն մարտի 10-ին իրենց ներկայությամբ հանկարծամահ է եղել:
 
Սակայն օրեր անց պարզվել է, որ տեղի ունեցածը ոչ թե հանկարծամահության դեպք է, այլ կատարվել է ինքնասպանություն. տղամարդը իրենց տան հարակից խոտի պահոցում տանիքից կախվել է:
 
Աղբյուր` Փաստինֆո