
Ինչ խոսք, տեղի ունեցածը, ինչպես ռուսներն են ասում` «Гром среди ясного неба», Դիանա Գրիգորյանի անունը բոլորն էին քննարկում, նույնիսկ այն մարդիկ, ովքեր ժամանակին նրա սերիալները նայել էին:
Դերասան Ռաֆայել Երանոսյանից սկսած մինչև համացանցային հետևորդներ քննարկում ու քննադատում էին և որպես փաստարկ նշում էին, որ նախ սերիալ ասվածը չի կարելի այդչափ կարևորել, երկրորդն էլ` առավել ևս Դիանային` իր դժվար ապրուստներով, հարազատ թշնամիներով և ոչինչ չասող այլ սցենարական լուծումներով, մշտական լաց ու կոծով:
Կարծում եմ, որ այդ քննարկումներն այնքան շատ էին, որ ավելորդ է հիմա Դիանայի մասին նոր բաներ գրելը, պարզապես մեկ խոսուն փաստ, որն ավելին է, քան հազարավոր օրինակները:
Օրերս Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում հերթական անգամ խաղում էին «Ռիչարդ Երրորդ» ներկայացումը, որում փայլուն դերակատարում ունի նաև ՀՀ վաստակավոր արտիստ Նելլի Խերանյանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում