ՄԱՆՎԵԼԻ ՄԱԿԱՆՈՒՆԸ (ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ)
Գալուստ Սահակյանը լրագրողներին խրատում է․
 
-Պետք չի մամուլում մարդկանց մականունները գրել, նրանք անուն ազգանուն ունեն։
 
-Էդ ե՞րբ ենք գրել որ,- չքմեղանում են լրագրողները։
 
Հենց նոր կարդացի, որ Սամվել Ալեքսանյանին Լֆիկ Սամո եք ասում, Մհեր Սեդրակյանին Թոխմախի Մհեր։
 
-Հա դե պատահում է։
 
-Կամ ինչու՞ եք Մանվել Գրիգորյանին ասում Գեներալ Մանվել․․․Ամոթ չեք անու՞մ․․․
 
Հասմիկ Բաբաջանյան