Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ մարտի 15-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, պարապմունքների ժամանակ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, մահացել է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Էդգար Գևորգի Երեմյանը:
 
Էդգար Երեմյանը Արարատի մարզի Ղուկասավան համայնքից է։ Հաջողվեց իմանալ, որ ընտանիքը ապահովված չէ։ Էդգարի երկու եղբայրներն էլ ծառայել են բանակում։ Երբ տնից երեք եղբայրն էլ բանակում ծառայում են, ջերմության հետ մեկտեղ հետաքրքրություն է առաջանում։ Փորձեցի գտնել Էդգարի ֆեյսբուքյան էջը։ Մի տեսակ չզարմացա, երբ զինվորների ընտանիքի փոքրիկ ներկայացուցիչն ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր այս լուսանկարը՝ մի կեսը քաղաքացի, մյուս կեսը՝ զինվոր։ Մի ընտանիքից երեք զինվոր․ ուրիշ էլ ի՞նչ կերպ կարող է լինել։
 
 
 
Հասմիկ Բաբաջանյան