1. Միշտ «Այո» ասել
Դուք պարտավոր չեք անել այն, ինչ Ձեզանից պահանջում է հասարակությունը: Եթե այն ամենը, ինչ ցանկանում եք՝ դա պառկել անկողնում և սերիալներ դիտելն է, խիզախորեն ծախսեք Ձեր հանգստյան օրերը հենց դրա վրա: Ընկերների հետ կարող եք հանդիպել մեկ ուրիշ օր:
 
2. Ինք քեզ «Ոչ» ասել
Երբեք մի մտածեք, որ դուք այս կյանքում ինչ-որ բանի արժանի չեք: Թույլ տվեք Ձեզ այն ամենը ինչ սիրտն ուզում է: Եվ հավերժ մոռացեք հետևյալ արտահայտությունը․ «լավ աղջիկները նստում են տանը»:
 
3. Քննադատել սեփական մարմինը
Դադարեք Ձեր արտաքինում թերություններ փնտրել և սեփական մարմինը համարել ոչ իդեալական: Դա կարող է բարդ հոգեբանական պրոբլեմների հանգեցնել:
 
4. Համեմատել սեփական կյանքը ինչ-որ մեկի կյանքի հետ
Հավատացեք սեփական ուժերին, մի նայեք ուրիշներին, մի փորձեք պատճենել ուրիշինը:
 
5. Աշխատավայրում հաջողության հասնելուց մեղքի զգացում ապրել
Երբեք մի կասկածեք սեփական ուժերին, դուք արժանի եք դրան, վայելեք:
 
Աղբյուր՝ mediamag.am