sportal.am-ը գրում է. ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում ավարտվեց շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի համար անցկացված քվեարկությունը:
 
Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին ձայների 79%-ով դարձավ ՉԼ-ի՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ: Արգենտինացին դուբլի և գոլային փոխանցման հեղինակ էր դարձել «Չելսի»-ի դեմ 1/8 եզրափակչի պատասխան խաղում (3:0):
 
Երկրորդ տեղում «Սևիլիա»-ի հարձակվող Վիսամ Բեն Յեդերն է (11%), ում հաջորդում են Թոմաս Մյուլլերը «Բավարիա»-ից (6%) և Էդին Ջեկոն «Ռոմա»-ից (3%):