sportal.am-ը գրում է. «Ռեալ»-ի պաշտպան Ռաֆայել Վարանը վստահ է, որ իր թիմակից Կրիշտիանու Ռոնալդուն արժանի չէ քննադատության: 
 
«Դուք միշտ հարցնում եք ինքներդ ձեզ, թե արդյոք Մեսսին և Ռոնալդուն միևնույն մակարդակի վրա ե՞ն: Որոշ մարդիկ պնդում են, որ Ռոնալդուն արդեն դադարել է թոփ մակարդակի խաղ ցուցադրել: 
 
Ես չեմ հասկանում, թե ինչպես ինչ-որ մեկը կարող է քննադատել Ռոնալդուի նման տղային: Ես ուղղակի չեմ հասկանում: Հաշվի առնելով, թե նա ինչ է արել ու շարունակում է անել, նա արժանի չէ քննադատության», - ֆրանսիացու խոսքերն է փոխանցում Marca-ն: