Լոս Անջելեսի Վելի Գլեն շրջանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 2 հայ է սպանվել, հաորդում է dailynews.com-ը:
 
Լոս Անջելեսի շրջանի դատաքննչական գրասենյակից հայտնել են, որ սպանվածները 47-ամյա Հակոբ Փափազյանն ու 57-ամյա Վարդգես Մեսրոպյանն են:
 
Մեսրոպյանը մահացել է անմիջապես դեպքի վայրում, իսկ Փափազյանը մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց հետո:
 
Դեռևս հայտնի չեն սպանությունների դրդապատճառները և թե ինչ տեսակի զենք է կիրառվել:
 
Աղբյուր՝ vesti.am