Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագարություն չհեռանալու բնակավայրից Երևան քաղաքի բնակիչ, 26-ամյա Ժորա Վարդանյանի նկատմամբ:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վերջինս մարտի 10-ին իր վարած Mercedes G 63 մակնիշի 999 DO 99 համարանիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում ՀՀ կետրոնական բանկի դիմաց վրաերթի էր ենթարկել հետիոտնին: Վերջինը տեղում մահացել էր:
 
Քննչական բաժինը հաշվի է առել այն հանգամանքը, որ Ժ. Վարդանյանը վրաերթից հետո մեղայականով ներկայացել է քննչական մարմին, բնութագրվում է դրական:
 
Պարզվել է որ վրաերթից հետո ինքն է ահազանգել օպերատիվ ծառայություններ, այդ թվում՝ շտապօգնություւն, սակայն մտածել է, որ հնարավոր է դեպքի վայր ժամանած լինեն մահացածի հարազատները ու երբ իմանան, որ վարորդը ինքն է, հաշվեհարդար կտեսնեն իր նկատմամբ:
 
Քննչական մարմին է ներկայացվել նաև տեղեկանքներ՝ նրա կողմից կատարված բազմաթիվ բարեգործական աշխատանքների մասին:
 
Ինչպես նաև հաշվի է առնվել այն հանգամանքը, որ նախկինում դատապարտված չի եղել, երբևէ քրեական պատմություններով չի անցել, փորձաքննությամբ պարզվել է, որ մեքենան վարելիս եղել է սթափ, խնամքին ունի 2 մանկահասակ երեխա և ներկայանալուց հետո օգնել է քննչական մարմնին, ոչ մի խոչընդոտ չի ստեղծել: