Tert.am Life–ը գրում է. Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը երեկ նշել է ծննդյան տարեդարձը, ինչի կապակցությամբ խնջույք է կազմակերպել Երևանի ժամանցի կենտրոններից մեկում։ Նա ընկերների ու հարազատ մարդկանց հետ ուրախացել է մինչև ուշ գիշեր, իսկ  Tert.am Life–ի լուսանկարիչը ֆիքսել է երեկույթի հետաքրքիր պահերը։
 
Նաիրան պատմեց, որ տարեդարձը նշել սկսել է կեսգիշերից. «Երբ ծնունդս սկսվեց, ես աշխատում էի։ Մեր ակումբի երգչուհի Լիլին տորթիկով, մոմով Happy birthday երգելով շնորհավորեց ինձ, ինչից հետո սկսվեցին մյուս շնորհավորանքները։ Ինձ համար մեծ անակնկալ էր նաև «Աստղածնունդ» հաղորդման անակնկալ այցը»։
 
Նաիրայի խոսքով՝ յուրաքանչյուր տասնամյակի սկիզբը բեկումնային է լինում իր կյանքում և փոփոխությունների սկիզբ է ազդարարում։ Ի տարբերություն շատ կանանց, նա տարիքից չի վախենում, ասում է` ընդամենը 20 տարեկան է:
 
30–ամյակս ինձ համար ազդարարում է վերածննդի սկիզբ, որովհետև ես 10 տարի սպասել եմ 30–ամյակիս։ Ես չեմ վախենում տարիքից, որովհետև այն, ինչ ուզում էի ունենալ մինչև 30 տարեկան, ունեցա։ Դա ասում եմ վստահ և 2 ոտքերիս ամուր կանգնած,– ասաց նա ու հավելեց, որ հաջողությունները վերաբերում են թե՛ գործնական, թե՛ անձնական կյանքին։ –Ես ուզում էի մինչև 30 տարեկան մեքենա և իմ ուզած տունն ունենալ, ունեցա, 2014–ին երազանքս երեխա ունենալն էր, ունեցա։ 30–ում էլ ի՞նչ պիտի ուզեմ, բացի ընտանիքից։ Նախորդ 10–ամյակի երազանքներիս մեջ ընտանիք ունենալն էլ էր մտնում, դրա համար հասցրեցի նաև դա ունենալ:) 30–ում ինձ խորապես կարող է հուզել միայն ընտանիք ունենալու փաստը»:
 
Տորթի մոմերը փչելիս էլ Նաիրան հենց այս մասին է երազանք մտապահել։ «Ինձ համար ամբողջ կյանքում առաջնայինը եղել է ընտանիքը։ Կինն ունի  առաքելություն` լինել կատարյալ կին և երեխաների համար կատարյալ մայր։ Ես դեռ մի երեխա ունեմ, բայց ուզում եմ  էլի բալիկներ ունենալ»,– նկատեց նա։
 
Նաիրայից հետաքրքրվեցինք` արդյոք մոտ է նաև այս երազանքի իրականացմանը, պարզվեց` դեռ ոչ։ Դիտարկմանը, որ նախորդ տարի նա ավելի լիահույս էր խոսում այս թեմայով, արձագանքեց. «Ոչինչ չկա, որովհետև դեռ ժամանակ չունեմ, սակայն եթե պահը գա ա, ինքնըստինքյան, ամեն ինչ կստացվի»։
 
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում