Հունիսին Երևանում կկայանա Գոհար Հարությունյանի կազմակերպած «Միսս Հայուհի» գեղեցկության մրցույթը։ Այժմ նրանք իրականացնում են մասնակիցների հայտագրում` 17–26 տարեկան չամուսնացած աղջիկների շրջանում։ Գոհարի նախաձեռնած նախորդ մրցույթի` «Միսս Արմենիա 2017» շուրջ քննարկումներ ծավալվում են մինչև օրս։ Մրցույթի հաղթող Լիլի Սարգսյանին էլ չեն դադարում քննադատել արտաքին տվյալների, վերջերս` նաև խոսքի համար։
 
Tert.am Life–ը Գոհարի հետ զրուցել է այն մասին, թե ինչպես է աղմուկն անդրադառնում հայտերի քանակի վրա և ինչպես են նախապատրաստվում նոր մրցույթին։
 
–Գոհար, «Միսս Արմենիա»–ի շուրջ աղմուկը և քննադատությունները չեն դադարում մինչև հիմա։ Վերջերս էլ մրցույթի հաղթող Լիլի Սարգսյանը հայտնվեց հերթական սկանդալի կենտրոնում։ Ինչպե՞ս է այս ամենն ազդում հայտերի քանակի վրա։
 
–Այս տարի ավելի քիչ են հայտերը։ Այո, դա պայմանավորված է նրանով, որ նախորդ տարվանից շատ քննարկվեց Լիլիի արտաքինը, ինտելեկտը։ Շատ քարկոծեցին նրան։ Բոլոր աղջիկներն են երազում լինել արքայադուստր, հայտնվել նման բեմում, սակայն այդ ամենը խանգարում է նրանց մասնակցել` մտավախություն ունեն, որ իրենք էլ կարժանանան նույն իրավիճակին։ Ի վերջո, ոչ ոք ապահովագրված չէ, որ ամեն ինչ այնքան լավ կանի, իր արտաքինն այնքան կհավանեն, որ բարի կգտնվեն և միայն լավը կխոսեն։
 
Ինձ համար ցավալի է, որ, այսպիսով` խոչընդոտում են մրցույթին, սակայն մենք գնալու են «Միսս աշխարհ» և «Միսս տիեզերք»։ Կընտրենք այն աղջիկներին, որոնք համարձակ կգտնվեն և կմասնակցեն մրցույթին։ Այս պահին ավելի շատ մասնակիցներ ունենք Սփյուռքից։ Երևի, տեղյակ չեն` մեզ մոտ ինչ է կատարվում։) Իրենց մոտ ավելի մեծ ոգևորություն կա, 24 հավանական թեկնածուից մոտ 10–ը արդեն Սփյուռքից են։
 
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում