sportal.am-ը գրում է. ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ցանկանում է լքել թիմը և դրա համար 5 պատճառ ունի: Այս մասին հաղորդում է Mundodeportivo.com-ը: 
 
Առաջին հերթին՝ բրազիլացու նկատմամբ անընդհատ խախտում են խաղի կանոնները և հարվածում նրա ոտքերին: Նրան նաև նյարդայնացնում է, որ մրցավարները ոչ մի կերպ չեն արձագանքում իր բողոքներին և չեն պատժում այն ֆուտբոլիստներին, ովքեր խախտում են իր նկատմամբ խաղի կանոնները:
 
Նա նաև դժգոհ է Ֆրանսիայի առաջնության մակարդակից: 25-ամյա խաղացողը չի ենթադրել, որ առաջնության հետնապահներն այդչափ թույլ են: 
 
Նեյմարը դժգոհ է ներքին առաջնության թիմերից շատերի խոտածածկի որակից: Նրան նաև դուր չի գալիս, որ ՊՍԺ-ն ավտոբուսով է մեկնում այն քաղաքներ, որոնք այդքան էլ հեռու չեն գտնվում Փարիզից: