Հնդկաստանի Բելթհանգադի ավանում բնակվող 11-ամյա աղջկա աչքերից 6 սատկած մրջյուն է դուրս եկել 1 օրվա ընթացքում:
 
 Աշվինի անունով  աղջիկն անցյալ շաբաթ սկսել է բողոքել աչքերի ցավից:Ծնողները աչքի մեջ նայելով մրջյուն են գտել, սակայն մեծ ուշադրություն չեն դարձրել այդ միջադեպին:
 
Որոշ ժամանակ անց աղջիկը կրկին ցավ է զգացել: Այս անգամ ևս մի քանի մրջյուն են դուրս բերել նրա աչքից,:
 
Զարմացած բժիշկը նշել է, որ միջատները, հավանաբար, երեխայի ականջով են մտել օրգանիզմ և ինչ-որ կերպ հասել աչքին:
 
 
Աղբյուր՝ armday.am