Մայիսին Պորտուգալիայում կկայանա «Եվրատեսիլ 2018»–ը, որին Հայաստանը ներկայացնելու է Սևակ Խանաղյանը` «Քամի» երգով։ Հայաստանն առաջին անգամ մրցույթին ներկայանալու է ամբողջությամբ հայերեն հնչող երգով։
 
Սևակն արդեն նկարահանել է «եվրատեսիլյան» երգի տեսահոլովակը։ «Եվրատեսիլի» Յութուբյան պաշտոնական էջում հրապարակվել է տեսահոլովակի թիզերը։ 
 
Հանրային հեռուստաընկերությունից  Tert.am Life–ին հայտնում են, որ տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա մարտի 21-ին` «Եվրատեսիլ»-ի Յութուբյան պաշտոնական ալիքում։
 
Հիշեցնենք, որ Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվեց «Դեպի եվրատեսիլ» նախագծի միջոցով, որի մասնակիցներն այս տարի ներկայանում էին պատրաստի երգով։ Սևակը հավաքեց ժյուրիի և հեռուստադիտողների առավելագույն ձայները` այսպիսով դառնալով հայաստանյան մրցույթի բացարձակ հաղթող։
 
Աղբյուր՝ life.tert.am