ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կայացած համաժողովի ժամանակ  տհաճ իրավիճակում է հայտնվել:  korrespondent.net-ի հաղորդմամբ, Լավրովն «Աշխարհ. հնարավորություններ Ռուսաստանի համար» խորագրով համաժողովի շրջանակում պետք է բեմ բարձրանար ու պատասխաներ մասնակիցների հարցերին: Սակայն, երբ Լավրովը բեմ է բարձրացել, ոտքը սայթաքել է, ու նա վայր է ընկել: Դրանից հետո պաշտոնյան անմիջապես ոտքի է կանգնել:
 
«Սայթաքեցի: Գոնե լավ է, որ աստիճանի վրա էի, ոչ թե դիվանագիտական հարթակում»,-կատակել է  արտգործնախարարը:
 
 
 
Աղբյուր՝ shabat.am