Հունական Ագատոնիսի կղզու ափերի մոտ 14 ներգաղթյալի մարմին է հայտնաբերվել, որոնք մահացել են Էգեյան ծովի ջրերում փայտյա նավակի խորտակման հետևանքով: Հաղորդում է «РИА Новости»-ն:
 
Ավելի վաղ հաղորդվել էր 6 զոհի մասին, այդ թվում՝ 4 երեխայի: Նավակում գտնվել է 21 մարդ:
 
Հունական կղզու ափ է կարողացել դուրս գալ 2 կին և 1 տղամարդ: 
 
Դեպքի վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները:
 
Աղբյուր՝ shabat.am