asekose.am-ը գրում է. Հայն ու թուրքը կարող են առանց դիվանագետների լեզու գտնել իրար հետ, քանի որ գերտերությունները մինչ օրս հայ-թուրքական հարցն օգտագործում են քաղաքական տարբեր նպատակներով,-համոզված է Ստամբուլից Հայաստան եկած ու այն լքելու մտադրություն չունեցող, բանասեր, օպերային երգիչ Պողոս Եղիազարյանը:
 
Ծնվել եք  1980 թվականին՝  Կ.Պոլսում, 1999թ. տեղափոխվել եք Հայրենիք: Սովորել եք բանասիրական ֆակուլտետում, ապա ընդունվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, ավարտել օպերային ստուդիան: Ինչո՞ւ որոշեցիք տեղափոխվել Հայաստան և ո՞րն էր կարծես թե իրարից հեռու մասնագիտությունների ընտրությունը:
 
-Եկա Երևան, քանի որ Թուրքիայում որևէ համալսարան չուներ հայ բանասիրության ամբիոն: Սովորեցի, սիրահարվեցի և մնացի այստեղ: Աղջկա չէ, երկրին: Անշուշտ, նման դեպքեր էլ եղան, բայց դե... Ինձանից հետո, ի դեպ, Երևան տեղափոխվեցին մայրս ու հայրս:
 
Ինչ վերաբերում է մասնագիտություններին, ապա համամիտ չեմ, որ իրարից հեռու են: Եթե չկա խոսքը, չի կարող լինել և երգը: Հիմա խոհարարությամբ էլ եմ զբաղվում, անգամ այս երեքն են  համատեղելի: Երբ ընդունվեցի Կոնսերվատորիա՝ ինձ համար շատ հեշտ էր տեքստերի առումով: Եթե Սարոն պետք է երգես կամ Դավիթ Բեկը, արդեն նյութին ծանոթ ես:
 
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում