Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն այս գիշեր ռմբակոծել են Աֆրինի քաղաքային հիվանդանոցը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով բուժհաստատության աշխատակիցներին։
 
Զոհվել է 11 մարդ, մի քանի տասնյակը վիրավորվել են։
 
Շինությունը զգալի վնասներ է կրել։ Աղբյուրը հայտնել է նաեւ, որ պարբերական ռմբակոծությունների պատճառով չեն կարողանում բժշկական օգնություն ցուցաբերել քաղաքացիական բնակչությանը։
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ Աֆրինում թուրքական  ռմբակոծությունից 18 մարդ է զոհվել։
 
Աղբյուր՝ yerkirmedia.am