sportal.am-ը գրում է. «Ռեալ»-ն ու ՊՍԺ-ն պայքարում են «Յուվենթուս»-ի հարձակվող Պաուլո Դիբալայի տրանսֆերի համար: 
 
Sky Sports-ի հաղորդմամբ՝ ֆրանսիական ակումբը մտադիր է պայմանագիր կնքել 24-ամյա խաղացողի հետ այն դեպքում, եթե Նեյմարը որոշի լքել փարիզյան թիմը: 
 
Իսկ ահա «Յուվենթուս»-ը դեմ չի լինի Դիբալայի տրանսֆերը փոխանակել Իսկոյի տրանսֆերի հետ, եթե «սերուքցքայիններ»-ը նաև խոշոր գումար վճարեն: