Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում խոշոր պայթյուն է որոտացել, որի հետևանքով մահացել է 3 մարդ, այս մասին գրում է Reuters գործակալությունը: 
 
Հայտնի է, որ ևս 2 մարդ ստացել են վնասվածքներ: 
 
Պայթյունն իրականացվել է Քաբուլում աշխատող օտարերկրյա ընկերություններից մեկի շենքի մոտ, պայթուցիկը գործել է փողոցում կայանված մեքենաներից մեկի մեջ: Կա տեղեկություն, որ հարձակման թիրախ է հանդիսացել է հենց օտարերկրյա ընկերության մասնաճյուղը:
 
Ընկերության աշխատակիցներից որևէ մեկը չի տուժել:
 
Առայժմ որևէ ահաբեկչական կառույց չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:
 
Աղբյուր՝ tert.am