Առնետները հարձակվել են 14-ամյա աղջկա վրա (ֆոտո)Ֆրանսիայում առնետների խումբը հարձակվել է 14-ամյա աղջկա վրա։ BBC-ի փոխանցմամբ՝ հաշմանդամ աղջիկը, որը տառապում է պարապլեգիայով, առնետների կողմից հարձակման է ենթարկվել վարձակալված տանը, իր ննջարանում։
 
Բժիշկները նրա դեմքին հայտնաբերել են 45 խայթոց, նաեւ 150 խայթոց՝ ձեռքերին ու 30-ը՝ ոտքերին։ Աղջկա հայրը նրան հայտնաբերել էր անկողնում, բառացիորեն արնաթաթախ վիճակում։ Առնետները կրծել էին դեռահասի մատները ու վիրաբույժներին չի հաջողվել վերականգնել դրանք։
 
Աղջկա հայրը մտադիր է դատի տալ տան սեփականատիրոջը։ Հիմա ընտանիքը տեղափոխվել է մեկ այլ տուն, ու ոստիկանությունը հետաքննում է հարձակումը։ 
Առնետները հարձակվել են 14-ամյա աղջկա վրա (ֆոտո)