
940թ. ծնված տուժողի դիակը հայտնաբերվել էր կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած վնասվածքներով:
Ըստ Քննչական կոմիտեի՝ կենցաղային հարցերի շուրջ նախկինում ունեցած տարաձայնությունների համար վրեժխնդիր լինելու նպատակով մեղադրյալը գնացել է տուժողի տուն, մուտք գործել ննջասենյակ և դանակի գործադրմամբ բազմաթիվ հարվածներ հասցրել նոր արթնացած տուժողի կրծքավանդակի ձախ կեսին, գլխի և պարանոցի հատվածներին։
Ստացած մարմնական վնասվածքներից տանտերը մահացել է։
Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Քրեական գործը մակագրվել է դատավոր Վահե Միսակյանին։
Աղբյուր՝ shabat.am