Երեկ՝ մարտի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Եղվարդի խճուղում Բադեն-Բադեն հյուրանոցային համալիրի մոտ բախվել են Mercedes մակնիշի 33 UV 511 համարանիշի և Infiniti մակնիշի 69 PP 666 համարանիշի մակնիշի ավտոմեքենաները:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
 
Mercedes-ը վարել է 35-ամյա Գարիկ Սեփխանյանը, Infiniti-ն վարել է 34-ամյա Լենդրուշ Հակոբյանը:
 
Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Գ. Սեփխանյանին, Infinti-ի վարորդ Լ. Հակոբյանին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
 
Գ. Սեփխանյանը հայտնի է «Ֆուլ հաուս» սերիալից, որպես «Բարմեն Ռուբո»: