Երեկ՝ մարտի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Mitsubishi Pajero io մակնիշի 34 RZ 811 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Լուսակերտի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 90 մետր գահավիժել անդունդը:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի բնակիչ, 16-ամյա Հրայր Գրիգորյանը տեղում մահացել է, նրա համագյուղացիներ, 17-ամյա Միշա Գրիգորյանը և 16-ամյա Գևորգ Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն:
 
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղվարդի թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարաներն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները:
 
Օպերատիվ են գործել նաև Աբովյանի բժշկական կենտրոնի բժիշկները:
 
Մահացածին քաղաքացիները, փրկարաներն ու ոստիկանները հայտնաբերել են մեքենայից դուրս շպրտված:
 
Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի /ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ/ հատկանիշներով: