Երեկ՝ մարտի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում՝ օդանավակայանի հարևանությամբ, բախվել են 24-ամյա Արման Բեգլարյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 24 ԼՕ 200 համարանիշի և 28-ամյա Անդրանիկ Գալստյանի վարած ВАЗ 21099 մակնիշի 35 AX 495 համարանիշի ավտոմեքենաները։
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով ВАЗ 2121-ը կողաշրջվել է, իսկ վարորդ Ա. Բեգլարյանը, ուղևոր՝ 28-ամյա Հայկ Մանուչարյանը, ВАЗ 21099-ի վարորդ Ա. Գալստյանը, նրա ուղևոր՝ 25-ամյա Հարություն Հարությունյանը քաղաքացիների օգնությամբ դորս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել Սիսիանի զինվորական հոսպիտալ։
 
Բժիշկները Ա. Գալստյանի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ բավարար։