Երեկ դերասան Գարիկ Սեփխանյանը ավտովթարի էր ենթարկվել ու տեղափոխվել հիվանդանոց: Նրա առողջությանը վտանգ չի սպառնում, բայց վերջնական ապաքինման համար դերասանը հիվանդանոցում կմնա դեռ մեկ շաբաթ: Դերասանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ու հայտնել այդ մասին, նաև մանրամասնել վթարի պատճառը.
 
«Իմ շատ սիրելի երկրպագուներ և հարգելի հետաքրքրասերներ, այսօր փոքր անզգուշության հետևանքով վթարի եմ ենթարկվել, ինչի հետրանքով ստացել եմ թեթև վնասվածք: Այժմ հիվանդանոցում եմ և փառք Աստծո, ինձ լավ եմ զգում: Պետք է ասեմ, որ ամեն ինչ այդքան էլ սարսափելի չէ։ ՀԻվանդանոցում բժիշկները հոգատար են, ինչի համար շատ շնորհակալ եմ»,-գրել է դերասանը: